19:27 Արսեն Վարդանյան՝ վարչության անդամ | |
Արսեն Վարդանյան՝ «Հայաստանի Ազատագրական բանակի» հիմնադիր նախագահ, Հայկական «Հորովել» արեստակցական միության հիմնադիր փոխնախագահ։ Ծնվել է 1979 թ, Երևանում։ Սովորել է թիվ 108 միջնակարգ դպրոցում: 1993-95 թթ սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 1997-2001 թթ․ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ զորային հետախուզության բաժնում, ավարտելուց հետո նշանակվել ՊԲ 59703 զորամասի հետախուզական դասակի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատար, ծառայության պետի պաշտոնակատար։ 2006 թ․ նշանակվել է թիվ 59016 զ/մ որպես հետախուզության պետ։ 2009 թ. նշանակվել է թիվ 24923 զորամասի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և նույն զ/մ-ում՝ հատուկ նշանակության Բրիգադի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ։ 2018 թ․ անցել պահեստազոր սեփական դիմումի համաձայն։ 2021 թ. մասնակցել է Հայաստանի հանրապետության արտահերթ ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։ Մինչ օրս ակտիվորեն մասնակցում է ՀՀ սահմանների ինքնապաշտպանական գործին։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։ 2024 թվականին Համահայկական ճակատ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ | |
Просмотров: 305 | | | |
Всего комментариев: 0 | |