ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

13:52
Արշակ Կարապետյան. «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է
Արշակ Կարապետյան. «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է

aravot.am կայքը գրում է.

Այն, որ գործող վարչախումբն ահաբեկված է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գործունեությունից, դա արդեն իսկ անհերքելի իրականություն է: Ոչ մի կերպ չկարողանալով խոչընդոտել «Համահայկական ճակատ» շարժման գործունեությանը և պատասխանել Արշակ Կարապետյանի հնչեցրած իշխանական վերնախավի ոչ հայանպաստ գործելաոճի մասին բազմաթիվ փաստերին, արդեն իսկ անցել են հին և հայտնի մեթոդներին: Փաստացի իշխանական քարոզչամեքենան բոլոր ուղղություններով սկսել է հակաքարոզչություն իրականացնել գեներալ Կարապետյանի և նրա շրջապատի մասին: Նախորդ շաբաթ լուր տարածվեց, որ հնարավոր անհեթեթ բոլոր պատճառաբանություններով համապատասխան գերատեսչությունը փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը։ Զարմանալի չէր, որ մերժվել է կուսակցության գրանցումը, ընդ որում տարօրինակ և անհեթեթ պատճառաբանություններով։ Ի դեպ, պատճառաբանությունները վերաբերում են հիմնականում տեխնիկական «թերություններին»:

Ասել է, թե մեկի պարագայում կարելի է աչք փակել, մյուսի դեպքում՝ օրենք բանացնել: Մեծական մի խոսք կա՝ «Արջը ահից է գոռում»: Փաստացի, գործող իշանություններն այնքան են մտահոգված «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության գործունեությունից, որ արդեն մի քանի օր է իրենց թույն ու մաղձը ներկայացնում են տարատեսակ անհեթեթ և ոչ հավաստի քարոզչական մեխանիզմներով, ընդհուպ «Համահայկական ճակատ» կուսակցության անցկացրած համագումարն անվանելով ֆեյք: Իհարկե, գործող իշխանություններից որևէ մեկն այլ բան չէր էլ սպասում։ Յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ բացառապես տեխնիկական թերությունների մասին արված պատճառաբանությունները ոչ միայն լուրջ չեն, այլ նաև վկայում են, որ գործող իշխանությունները վախեցած են գեներալ Կարապետյանի և նրա թիմի գործունեությունից: Իսկ մեր աղբյուրի փոխանցմամբ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար: Մեր ձեռքի տակ են ապրիլի 5-ին «Համահայկական ճակատ» կուսակցության անցկացված համագումարի ընթացքում արված լուսնկարները, ինչը փաստում է, որ կուսակցության համագումարը եղել է բազմամարդ, անգամ համագումարին ներկա են եղել օրենքի պահանջից կրկնակի անգամ ավելի մասնակցիներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով։

Просмотров: 123 | Добавил: armenlur | Теги: «Համահայկական ճակատ», Արշակ Կարապետյան, aravot.am | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar