19:29 Արշակ Կարապետյանն այցելել է Մոսկվայում Իրանի ԻՀ դեսպանատուն | |
Ադրբեջանից Իրան ուղևորվող ուղղաթիռը, որում եղել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և պաշտոնյաներ, վթարի է ենթարկվել լեռներում: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել: Նա Համահայկական ճակատ շարժման, կուսակիցների անունից և իր անունից դիվանագիտական առաքելության ղեկավարին փոխանցեց ցավակցական ուղերձը. «Համահայկական ճակատ» շարժումն իր անկեղծ և խորին ցավակցությունն է հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ, ով ականավոր քաղաքական գործիչ էր և արժանացել էր իր հայրենակիցների հարգանքին ու միջազգային բարձր հեղինակությանը, ինչպես նաև նրա համախոհներին, ովքեր հավատարմորեն ծառայել են Իսլամական Հանրապետության շահերին: Հայաստանի ժողովուրդը մշտապես հիշելու է Իբրահիմ Ռայիսիին՝ որպես մերերկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և արդար խաղաղության պահպանման գործում ծանրակշիռ ներդրում ունեցող մարդու: ⏺Արշակ Կարապետյանը ծաղիկներ դրեց և գրառում թողեց Իրանի դեսպանատան ցավակցական գրքում։ ✏️«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն | |
Просмотров: 135 | | | |
Всего комментариев: 0 | |