19:00 «Համահայկական ճակատ» կուսակցության ծրագիրը | |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ՀՃԿ), որպես՝ ազգային պահպանողական կուսակցություն, առաջնային նշանակություն տալով ազգային արժեքներին, իր նպատակների իրացման գործունեությունը բխեցնում է ազգի և հայրենիքի կայուն հարատևություն ապահովելու գաղափարներից: Կուսակցության առաջնային գաղափարներից է աշխարհասփյուռ հայությանը «Հայաստան» բնօրրանի շուրջ համախմբելն ու Հայկական բարձրավանդակը յուրաքանչյուր հայի համար որպես անփոխարինելի հայրենիք ընկալելն ու ընդունելը: Կուսակցության նպատակն է ապահովելու ազգի՝ իր ազգային գաղափարախոսության, կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի դրսևորմամբ, իր գոյության հարատևումն է Հայրենիքում: Յուրաքանչյուր ազգ, որն ունի արժեքներ և գաղափարախոսություն՝ հիմնված դարերից եկող պատնության վրա, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակները, նախանշում է հարատևման ռազմավարությունը, որոնցով պետք է ամրապնդվի հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և մշտապես զարգացում ապրի: Հայ Առաքելական եկեղեցու դերն ամբողջ աշխարհում հայ մշակույթի ու լեզվի, հայապահպանման գործում բարձր գնահատելով կուսակցությունն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս: Այս սկզբունքով առաջնորդվելով կուսակցությունն արժևորում է Հայոց պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջանները և այն համարում է հայ ինքնության անբաժան մաս: Կուսակցությունը պահպանողական է, ինչը նշանակում է պատմականորեն հաստատված և արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում: Պահպանողականությունը հավերժի, մնայունի հաստատումն է և ապահովում է պատմության և ներկա ժամանակների կապը: Կուսակցությունը լինելով պահպանողական կողմ է ազգերի մշակութային, գիտատեխնիկական, տնտեսական մերձեցման, բայց ոչ միաձուլմանը: Կուսակցությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանի որ մեր համոզմամբ այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացումը: Կուսակցության խնդիրն է համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները: Կուսակցությունը, բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնահերթության սկզբունքով, դրանք բարձր է դասելով անձնական և այլ շահերից: Այս սկզբունքն է, որ հուսալի հենք է ինչպես հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից ետ չմնալու համար: Կուսակցությունը պետության գոյության հարատևությունը, ամրապնդումն ու կայուն զարգացումն ապահովելու, գործունեության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ ունի հետևյալ մոտեցումները. Պետությունը պետք է ընկալվի որպես հայության նպատակների իրականացման հիմնական և ամենաարդյունավետ միջոց և պետության շարունակական զարգացումն ու հզորացումն է միակ երաշխիքը, որը պետք է ապահովվի ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև մեր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում: Կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, պետական կառավարման համակարգը պետք է փոխվի և անցում կատարվի նախագահական կառավարման համակարգին, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի բացարձակ գերակայության ու իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա: Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, բարեփոխումների ճանապարհով: Բոլոր բարեփոխումները պետք է բխեցվեն հասարակության ավանդական արժեհամակարգերից, միաժամանակ ապահովելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարությունը: Արտաքին աշխարհի, այդ թվում՝ տարածաշրջանի, երկրների հետ, քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, ազգային արժեքների պահպանմամբ միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, աշխարհի մյուս երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացմանը: Հաշվի առնելով ազգային առանձնահատկություններն ու շահերը, տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա և պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդես գալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսական համակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելով շրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալով սոցիալապես արդար և պատասխանատու: Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, իրականացնի արդյունավետ միջոցառումներ իր քաղաքացիների կենսապահովման, պայմանների բարելավման և բավարարման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատի քաղաքացիաների վաստակը Հայրենիքի առջև: Պետությունը պետք է ապահովի պայմաններ ավանդական, ամուր և առողջ ընտանիքների ձևավորմանը առավելագույնս նպաստելու համար և ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից, քանզի Հայ հասարակության հիմքն ավանդական ընտանիքն է: Պետությունը պետք է անհատին կրթի խոր և բազմակողմանի գիտելիքներով, անհատի մեջ ներդնելով այն գիտակցումը, որ դրանք առաջին հերթին պետք է ծառայվեն Ազգի և Հայրենիքի հզորացմանը և իհարկե անձնական բարօրությանը, ձևավորելով մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ: Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն աշխարհասփյուռ հայ ազգի հոգևոր և նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, առավելագույնս բացահայտեն և ճանաչելի դարձնեն հայի ինքնությունը, ինչպես նաև ապահովեն ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` բարոյահոգեբանական, մտավոր և տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր գրավելու համար: Մշակույթը, կրթությունը և գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա: Պետությունն ունի պարտավորություն և պետք է ստեղծի առավելագույն բարենպաստ պայմաններ սփյուռքահայության ներուժի համախմբման, կապերի ամրապնդման և զարգացման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման և Սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ ունենալով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք: Մարդու իրավունքների և ազատությունների, պարտականությունների և պատասխանատվության համադրումը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների հիման վրա.
Հիշատակված հիմնադրույթների իրականացման նպատակով Կուսակցությունը նախանշում է.
| |
Просмотров: 97 | | | |
Всего комментариев: 0 | |