ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

13:26
«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

«Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ․

«Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:

Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման և կարևորագույն արժեքների ձևավորման վայր։

 Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:

Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել նաև հանրակրթական  դպրոցներում սովորող Արցախից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին՝ մաղթելով հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:

Միանալով բոլոր գրված ու չգրված շնորհավորանքներին, կավելացնեմ միայն մեկ բան` չհանձնվեք, եղեք պայքարող, ուժեղ և հիշեք, որ ճախրելու համար թևեր պետք չեն, ճախրելու համար ոգի է պետք:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային:

Վստահ եմ, որ դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ և միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը»: 

 

Просмотров: 134 | Добавил: arpinenavasardyan4 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar