ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

11:55
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի հիմնական դրույթները
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի հիմնական դրույթները

Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։

Այսօր մենք բոլորս հստակ գիտակցում ենք Հայաստանի Հանրապետուքյան ինքնիշխանութայնը, պետականությանը, համաշխահրային ամբողջ հայությանը սպառնացող վտանգը։ Գործող իշխանությունն՝ իր անձեռնահաս քայլերով հասցրեց երկիրը անվերադարձի կետին։ Անգամ վարչապետն է ընդունում պետկառավարման համակարգի անզորությունը և պաշտոնյա անձանց մասնագիտական ցածր որակավորումը։ Բայց ո՞վ է ձևավորել այդ համակարգը։ Եթե չձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու արդյունավետ միջոցներ, շատ շուտով մենք մեր հայրենի հողում տեղ չենք ունենալու։

Այսօր Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում։ Ստիպված ենք ցավով փաստել պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը։ Կսկիծով տեսնում ենք, որ ժողովուրդը չի հավատում իշխանությունների՝ արտաքին վտանգներին դիմադրելու ունակությանը։

Խորը ցավով ենք ապրում վերջին տարիների մարդկային կորուստները։ Հավե՜րժ փառք նրանց, ով իր կյանքը տվեց հայաստանի և հայերի համար։ Խորհին հարգանք բոլոր նրանց, ով զենքով պաշտպանում էր Հայաստանն ու Արցախը։ Մենք ի սրտանց ցավակցում ենք արցախցի փախստականներին, ովքեր ստիպված են եղել լքել պապենական տները, զրկվել են ապաստարանից։

Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ անձնական՝ հստակ ու գիտակցված ընտրություն անի․ արհամարել Հայրենիքի կարիքները, սպասել նոր ստորացումների, հերթական տեղահանումների թե՞ բոլոր ջանքեր գործադրել՝ մեր երկիրը, ազգային մշակույթը, քրիստոնեական կրոնը պահպանելու համար։ Վտանգված է մեր երկրի գոյությունը։

Հարկավոր է կանգնեցնել Հայաստանի դեգրադացումը, դիլետանտների ղեկավարումը, հարկավոր է սահմանադրական օբյեկտիվ գնահատական տալ իշխանության գործողություններին և թույլ չտալ նրանց դավաճանել մեր Հայրենիքի շահերը։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկրի իշխանությունը արհամարական վերաբերմումք է ցուցադրում Հայ Առաքելական եկեղեցու, Աստվածաշնչի, ավանդույթների հանդեպ։

Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը միայնակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։

«Համահայկական ճակատ» շարժումը համակողմանի վերլուծել է աշխարհագրական վիճակը Հարավային Կովկասում։ Եթե կանխիչ միջոցներ չձեռնարկել, մենք ամենամոտ ապագայում կկորցնենք Սյունիքի մարզը և կներքաշվենք տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ, որտեղ առանց պատմական դաշնակիցների օգնությանը հաղթել չենք կարող։

Մ՞ի թե որևէ մեկը լրջորեն կարծում է, թե Թուրքիայի հարձակման դեպքում Վաշինգտոնը, ով Անկարայի դաշնակիցն է, պաշտպանելու է մեզ։ Արժե՞ արդյոք հույսեր դնել Փարիզի կամ Բրյուսելի օգնությանը։ Միանշանակ՝ ոչ։

Ժամանակին Ֆրանսիան չկարողացավ պահել Աֆրիկայի իր գաղութները։ Եվրամիությունը շահագրգրված է ո՝չ թե Հայաստանի բարեկեցության, այլ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի ամրապնդման մեջ, քանի որ էներգապաշարներ ստանալու նպատակ է հետապնդում։ Սակայն, ողջամիտ բանականությանը հակառակ, Հայաստանի ղեկավարությունը պատրանքներ է տածում և ընդունում թուրքերի բոլոր պայմանները, հանձնելով հայկական հողերը։

Տարածաշրջանային կապերի ապաշրջափակման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու փոխարեն առաջարկվում են տարրական տնտեսական հիմնավորում չունեցող նախագծեր։ Զուտ պոպուլիստական գաղափարներ։ «Խաղաղաության խաչմերուկ» նախաձեռնությունը ընդամենը Արևմուտքում հորինած մի արտահայտություն է։ Իսկ Արևմուտքը սպասում է, որ Ադրբեջանը կրկնապատկելու է էներգապաշարների մատակարարումը ԵՄ, շրջանցելով Ռուսաստանը։

Հայստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ։

Այսօր կարևոր է թույլ չտալ ոտնահարել հայ ժողովրդի շահերը, միավորել հայության ուժերը ամբողջ աշխարհում, բարձրացնել մեր պատմական դաշնակիցների վստահության մակարդակը։ Մենք պետք է ուղղենք Հայաստանի ներկայիս իշխանության սխալները, ճշգրտենք արտաքին և ներքին քաղաքականության ուղղենիշը։

Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքը՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։ Ռազմավարական փոխշահավետ երկխոսություն կառուցել Իրանի հետ։ Նախաձեռնել Հարավային Ռազմական Դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը նաև բաց է լինելու Հնդկաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգրված են տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում։

Գիտակցելով անձնական պատասխանատվությունը հայ ժողովրդի և ապագա սերնդի առջև, «Համահայկական ճակատ» շարժումն ու կուսակցությունը կոչ են անում բոլոր հայրենասեր ուժերին միավորվել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պետականությունը, պատմությունը, կրոնը, ազգային մշակույթը պահպանելու նպատակով։ Միասին մենք ի վիճակի ենք լուծելու դժվարագույն այս խնդիրը։

«Համահայկական ճակատ» շարժումը երկրի տնտեսական վիճակի և հեռանկարների փորձագիտական ​​գնահատում ​​է կատարել։ Արդյունքները համադրվել են կառավարության քաղաքական կուրսի, գործողությունների, ծրագրերի և հայտարարությունների հետ։ Եզրակացությունը տխուր է․ իշխանությունների հռչակած հաջողությունները ոչ թե իրական են, այլ վիրտուալ։ Վարչապետի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել։

Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում։ Լուրջ խնդիրներ են առաջացել առողջապահության և սոցիալական համակարգում, հատկապես գյուղական շրջաններում։ Շինարարության ոլորտում ձեռնարկած պոպուլիստական միջոցները շուտով կհանգեցնեն հիփոթեքային ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկմանը։ Բազմաթիվ հարցեր են ծագում ազգային ռազմարդյունաբերական համալիրի և Հայաստանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ։

Պետության անհապաղ միջամտություն են պահանջում պետբյուջե կազմող ոլորտներ․ հանքարդյունաբերությունը, քիմիական և սննդի արդյունաբերությունը և, իհարկե, գյուղատնտեսությունն ու էներգետիկան: Դրանք վերականգնելու հանար անհրաժեշտ է վերականգնել լուծարված մի շարք նախարարությունների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը, ձևավորել պետական ​​նպատակային ներդրումների փաթեթ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար՝ հետագայում դրանք ԲԲԸ դարձնելու հեռանկարով։

Հարկավոր է մեղմացնել հարկային քաղաքականությունը։ Այժմ գործող հարկային օրենքները հանգեցրել են ազգային արտարժույթի ամրապնդմանը և դոլարի դեվալվացիայի, ինչը պայմանավորված է երկրում դոլարի առաջարկի աճով՝ շնորհիվ միգրանտների և վերաարտահանումների։ Արդյունքում՝ փոխարժեքը իբրև կայուն է, գնաճ չկա, սակայն իրականում գներն աճում են արագ տեմպերով։

Բացատրեմ․ գործող հարկային քաղաքականությունը չունի հավաքագրված հարկային միջոցները տնտեսություն վերադարձնելու մեխանիզմներ, հետևաբար առաջանում է պակասորդ։ Չեմ բացառում, որ նման անհավասարակշռությունը կարող է ֆինանսական խնդիրներ ստեղծել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում։

Չնայած հաղթական հայտարարությունների և տնտեսական շինծու հաջողությունների, պետական արտաքին ​​պարտքը շարունակաբար աճում է՝ գերազանցելով ՀՀ պետ​​բյուջեի կեսը։ Այսինքն՝ ամբողջ բնակչությունը, սկսած նորածիններից մինչև ծերունիներ, արդեն առնվազն 7 հազար դոլարի չափի պարտք ունի։

Բազմաթրվ հարցեր է առաջացնում դատաիրավական համակարգի գործունեությունը, որը փաստորեն երկիրը վերածել է ոստիկանական պետության, որտեղ ոտնահարվում են քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները։ Անմեղության կանխավարկածի և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների խախտումը կարող է քաղաքացիական առճակատմանը հանգեցնի։

Արդար քննադատությունների են արժանացել նախաձեռնած կրթական բարեփոխումները։ Այն հասանելի է լինելու միայն ընտրյալների համար: Հիշեցնեմ, որ Հայաստանի կրթական և գիտական ​​ավանդույթը երկրին և աշխարհին տվել է հարյուրավոր ականավոր գիտնականներ և հազարավոր տաղանդավոր ինժեներներ։

Առանձին խնդիր են ներկայացնում արցախցի փախստականների կարիքները։ Նրանք պետք է ապահովվեն կացարանով, նպաստներով, համապատասխան փաստաթղթերով, որոնք կապահովեն ՀՀ քաղաքացիների հետ նրանց հավասար իրավունքները։ Շատ կարևոր է փախստականներին աշխատանքով ապահովելը։ Եկամտի օրինական աղբյուրների բացակայությունը հրահրում է վտանգավոր հանցագործություններ։

Այսօր մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ու կողքից դիտել, թե ինչ է կատարվում։ Քաղաքական ուժերի լայն շրջանակ Հայաստանում և արտասահմանում կիսում է մեր մտահոգությունը։ Մարդիկ առաջարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ։ Հայրենիքի շահերը պաշտպանելու հարցում նրանց մտքերը և քաղաքական տեսակետերը համընկնում են։ Հարկավոր է համախմբել բնակչությունը, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում լքել են իրենց երկիրը։ Կարևոր է արտասահմանում հայկական համայնքների մասնակցությունը Հայաստանի վերածննդի գործում։ Պետք է ստեղծել ձեռնարկատիրության գրավիչ պայմաններ և պետական ​​երաշխիքների համակարգ, վերսկսել Սփյուռքի նախարարության գործունեությունը։ Պետք է բարելավել կյանքը Հայրենիքում։

Այժմ իշխանությունը կորցրել է գործունակությունը և սպառել է ժողովրդի վստահությունը։ Կառավարման համակարգը իրեն չի արդարացրել, այլ վարկաբեկել է։ Հայաստանում պետական կառավարումը պետք է ներդաշնակ կերպով համադրի, մի կողմից, կենտրոնացված իշխանություն և երկրի ղեկավարի անձնական պատասխանատվություն, մյուս կողմից՝ տեղային մարմինների ազատություն։

Խորին համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կառավարման նախագահական ձևը։ Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը։ Կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փոխշահավետ հարաբերություններ ավանդական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ, պահպանել նորմալ հարաբերություններ այլ երկրների հետ և պատշաճ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում:

Նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական ​​ կառավարումը և ապահովել պետական ​​ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա։

Պետական ​​կառավարման կենտրոնացման նպատակը ոչ թե այլախոհության ճնշումն է, այլ բնական, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործում, տնտեսության բոլոր ոլորտների համաչափ զարգացում, պաշարների ստեղծում և պահպանում երկրի անխափան և շարունակական զարգացման համար։ Արտադրական և ֆինանսական ոլորտում միասնական տնտեսական քաղաքականության շրջանակում պետական ​​կարգավորումը պետք է հիմնված լինի բացառապես հիմնավորված հաշվարկների և կոռուպցիայի դեմ պայքարի թափանցիկ, օրենսդրականորեն ամրագրված մեխանիզմների վրա։

Ցանկացած ղեկավարի հիմնական կարգախոսը պետք է լինի ժողովրդի ու պետության փառաբանելը։ Իշխանության ժողովրդավարության աստիճանը կարող է և պետք է փոփոխվի՝ կախված իրավիճակից և բազմաթիվ այլ գործոններից, բայց երբեք ծայրահեղ ձևեր չընդունի։

Կարևորագույն նշանակություն ունի մեր երիտասարդության համախմբումը։ Երիտասարդները պետք է հավատան իրական արժեքներին, հարգեն մեր ազգային մշակույթը և ավանդույթները։ Մենք պետք է մեր երկիրը վստահելի ձեռքերում թողնել։

Առաջիկայում «Համահայկական ճակատ» շարժումն ու կուսակցությունը կներկայացնեն Հայաստանի զարգացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա կպատրաստվի Պետական ​​անվտանգության դոկտրին և երկրի միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։ Այս փաստաթղթերում ներկայացվելու են հայ ժողովրդի ազգային շահեր, միջազգային օրակարգին վերաբերող առաջարկներ, տնտեսական և ռազմական կառուցման ինտեգրված մոտեցումներ, պետական ​​անվտանգության խնդիրներ և համապատասխան կառույցների ստեղծման սկզբունքներ, ինչպես նաև սոցիալական հարցերի կարևորագույն հայեցակետեր։

«Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը ջատագովում են ավանդական արժեքները և բարոյական նորմերը, ընտանիքը, ավանդույթները և Հայ Առաքելական Եկեղեցին, հայկական ինքնությունը, լեզուն և մշակույթը, օրենքի և իրավունքի գերակայությունը, տնտեսության կարգավորման գործում պետության դերի ամրապնդումը՝ մասնավոր հատվածի համակողմանի աջակցությամբ։ Մեր առաջնահերթությունը աստիճանաբար զարգացումն է։ Ցանկացած բեկումնային փոփոխություն և արմատական ​​բարեփոխումներ խաթարում են հասարակական կյանքի բնականոն զարգացումը և վնաս պատճառում պետությանն ու հասարակությանը։

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ ընդգծեմ.

Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու ունակությունը և հստակ միջազգային ուղենիշները։ Քծնանքի վրա հիմնաված արտաքին քաղաքականությունը երկիրը վերածել է արտաքին վերահսկողության տակ գտնվող մի տարածքի։ Սա հանգեցրեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խաթարմանը։ Հայաստանը արագ կորցնում է ընկերների և ավելացնում թշնամիների թիվը։ Այս կառավարությունը պետք է ինքնակամ հրաժարական տա, հեռանա և կրի ողջ պատասխանատվությունը պետությանն ու ժողովրդին պատճառված վնասի համար։ Հակառակ դեպքում, Հայաստանին սպասում է թուրքերի կողմից գրած սցենարը, իսկ մեր բնական դաշնակիցները կլքեն մեզ, ինչպես և ցանկանում է ներկայիս ղեկավարությունը։ Մեր հիմնական խնդիրն է կանգնեցնել հանցավոր իշխանությանը, կանխել բացասական զարգացումները և ապահովել Հայաստանում խաղաղություն և բարգավաճում։

Просмотров: 64 | Добавил: armenlur | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar