ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

12:51
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր։

Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի, սեփական ժողովրդին դավաճանելու և մեր երկրի բնակչության անվտանգության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետ: Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ իշխանության արհամարհական վերաբերմունքը, մարդկանց անհիմն ձերբակալություններն ու կալանավորումը միայն այն բանի համար, որ նրանք մտահոգություն են հայտնում իրենց երեխաների ապագայի համար, մեր հայրենիքի՝ Հայաստանի շահերի նկատմամբ իշխանական կամավորության, ոչ կոմպետենտության և դավաճանության վառ վկայությունն են:

(Հիմնավորումները՝ տես ամբողջական տեքստում՝ Շարժման սկզբնաղբյուր կայքում

Հետևաբար, Հայաստանի ներկա իշխանությունների բոլոր գործողություններն հակաօրինական են։ Նախ նրանց կտրվի «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից հիմնադրված ազգային հպարտության Հանրային տրիբունալի բարոյաիրավական գնահատականը, իսկ հետո՝  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան իրավական գնահատականը: Սահմանադրության և օրենքի ոտնահարման մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Սիրելի՛ տավուշեցիներ, ձեր քաղաքացիական դիրքորոշումը և ձեր երկրի հանդեպ իրական սերը անկեղծ հարգանք են առաջացնում: Զինվե՛ք, համբերությամբ, դուք մենակ չեք: Աշխարհասփյուռ հայերը երբեք չեն համակերպվի նման անարդարության և անօրինականության հետ։

Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, ինչպես նաև նրանց միացած «Ժողովրդավարական համախմբում», «Մայր Հայաստան» և «Ազատություն» կուսակցությունները, «Հյաքվե», «Հայ խաչակիրներ», «Դիվանագետների համահայկական խորհուրդ» նախաձեռնությունը, պատգամավորներ և ուսանողներ։

Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ՝
Արշակ Կարապետյան

Просмотров: 260 | Добавил: armenlur | Теги: ՀՃԿ, Արշակ Կարապետյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0