ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընկերներ, կորդինացիոն շտաբին միանալու համար կապվեք հետևյալ հեռախոսահամարով՝ 096319031։

15:25
Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից
Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից

- 1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):

- Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

- Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:

- Ավելորդ չէ նշել, որ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդհատ ղողանջում են՝ հանդիսանալով տեղեկատվության և կոչի յուրատեսակ աղբյուր: Հետագայում, երբ կառուցվեց Սարդարապատ հուշահամալիրը, վեց զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում: Եվ կար ժամանակ, երբ բոլոր վեց զանգերը ղողանջում էին, նույնիսկ մեղեդի էր միացված` ավտոմատ սարքերով:

- Թուրքական 36-րդ դիվիզիան կոչվում էր Գալիբոլոu (Դարդանելյան): Այն կազմում էր թուրքական բանակի կորիզը և փառավորվել էր Գալիոպոլիի ճակատամարտում, բայց փախուստի դիմեց Սարդարապատում:

Վահրամ Թոքմաջյան

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Просмотров: 103 | Добавил: armenlur | Теги: Հովհաննես Թումանյան, Մովսես Սիլիկով, Շահխաթունի, Վահրամ Թոքմաջյան, Ակսել Բակունց, Սարդարապատի հերոսամարտ, Գևորգ Ե, Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Քաջազնունի, Անդրանիկ Զորավար | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar