11:14 ՀՃԿ գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյան | |
Հովհաննես Երջանիկի Շահինյանը ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին, Երևանում: 1992 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2005 թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան` «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ: 1987-89թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990-94թթ. աշխատել է «ԴԵՍՈՏ» կոոպերատիվների միավորումում՝ որպես վերստուգիչ-վերահսկիչ: 1994-95թթ. եղել է Արաբկիրի թիվ 5 շուկայի տնօրենը, 1994թ. ընտրվել է Արաբկիրի շրջխորհրդի պատգամավոր: 1995-97թթ. աշխատել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջն. դպրոցում՝ պատմության ուսուցիչ, ապա` դաստիարակության գծով փոխտնօրեն: 1996թ. ընտրվել է Արաբկիր համայնքի ավագանու անդամ: 1996-2003թթ. եղել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահը: 1997-98թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ, 1997-2005թթ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ: 1999-2000թթ. եղել է Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ, 2002-2003թթ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական: Համատեղությամբ աշխատել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 միջն. դպրոցում՝ պատմության ուսուցիչ: 2005թ. նշանակվել է Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ: Նույն թվականին ընտրվել է Արաբկիր համայնքի ղեկավար: 2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: 2009թ. մարտի 3-ից ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է: 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 2008թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը աշխատել է որպես ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական: 2010թ. հունիսի 9-ին Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար է վերընտրվել: 2010 թվականից հետո զբաղվում է հասարական գործունեությամբ։ 2024 թվականին Համահայկական ճակատ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղար։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա: | |
Просмотров: 117 | | | |
Всего комментариев: 0 | |